Վանաձորի ավագանու նիստն այսօր՝ նոյեմբերի 5–ին, կրկին չկայացավ. «Լուսավոր Հայաստանի», ՀՎԿ եւ ԲՀԿ անդամները բոյկոտել էին նիստը: Քանի որ անհրաժեշտ քվորում չկար, նիստը համարվեց չկայացած:
Նշենք, որ նորընտիր ավագանու առաջին նիստը եւս չէր կայացել: ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին դեռեւս չի հաջողվում սկսել բնականոն հունով աշխատանքը:




























