Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն չեղարկել է պետական այցը Ավտրալիա, այն բանից հետո, երբ նոյեմբերի 4-ին Ջակարտայում պահպանողական մուսուլմանների ու ոստիկանների բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլը հաստատել է Վիդոդոյի այցի չեղարկումը, հայտնում է BBC–ն։
Ինդոնեզիայի նախագահը «որոշ քաղաքական գործիչների» մեղադրել է նոյեմբերի 4-ին կազմակերպված երթի հաշվին միավորներ հավաքելու փորձի մեջ։ Երթի ժամանակ 12 ցուցարար է վիրավորում ստացել, մեկը զոհվել։ Մոտ 50 հազար պահպանողական մուսուլման դուրս է եկել Ջակարտայի փողոցներ, պահանջելով Բասուկիի նահանգապետ ծագումով չինացի Չախյա Պուրնամայի հրաժարականը ու քրեական հետապնդումը՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Սկզբում երթը հանգիստ էր անցնում, իսկ վերջում, երբ շատերը հրաժարվել են ցրվել ոստիկանության պահանջով, բախումներ են սկսվել իրավապահների հետ, այրելով ավտոմեքենաներ։ Ի պատասխան ՆԳՆ աշխատակիցները արցունքաբեր գազ են գործածել ու ջրանետ սարքեր։
50-ամյա Բասուկի Ժախյա Պուրնաման, որը հայտնի է Ախոկ մականունով, երկու տարի առաջ դարձել է չինական ծագումով առաջին քրիստոնյա ղեկավարը բնակչությամբ աշխարհի խոշորագույն մուսուլմանական երկրի ամենախիտ բնակեցված սուբյեկտում։




























