Կանանց համաչինական ֆեդերացիան ուղերձ է հղել ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ուղերձն ընթերցեց Հերմինե Նաղդալյանը` նշելով, որ այն քիչ առաջ են ստացել:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը առողջ և կայուն զարգացում ստացան։ Ընդլայնվում է գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները, մասնավորապես, մեր երկրների կանայք, փոխադարձաբար հասկանում, վստահում և սատարում են միմյանց, մեր միջև հաստատվել է անկեղծ բարեկամություն»,- ասված է ողջույնի խոսքում: