Քանի դեռ չի բացահայտվել, թե «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» դաշինքից ովքեր են քվերակել քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, ավագանու նիստերի բոյկոտը շարունակվելու է: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը:

«Բոյկոտելու նախաձեռնությունը Լուսավոր Հայաստանինն էր, մենք էլ ենք միացել բոյկոտին: Քանի դեռ չի պարզվել` ովքեր են դաշինքից քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին, չի շարունակվելու նիստը: Այն որ մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից եւ մեր խմբակցությունը աշխատելու է ի շահ քաղաքացիների, բնաչությանը, բոլորը կտեսնեն»,-ասել է ԲՀԿ-ականը: 

Նա նաեւ ասել է, որ բոյկոտներից քաղաքային տնտեսությունը չի տուժելու, եւ որ նիստերին մասնակցելու որոշման վերաբերյալ պետք է քննարկումներ սկսի դաշինքը:

Նշենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ երեք կուսակցությունները բոյկոտեցին ավագանու նիստը, քվորում չապահովվեց, ինչի հետեւանքով նիստը չկայացավ։