Մշակույթի նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հասմիկ Պողոսյանը նոյեմբերի 5–ին կայացած կուսակցության կանանց համաժողովին չէր մասնակցում:
Թե ինչու էր բացակա, նույնիսկ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը չգիտեր:
Նա սկզբում ցույց տվեց, թե հարցը չի հասկանում, ապա հանկարծ «հիշեց»:
«Երեւի քաղաքում չէ, ինչքան որ ես գիտեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ լուրեր կան, որ Հասմիկ Պողոսյանը նեղացել է ՀՀԿ ղեկավարությունից, որ իրեն պաշտոնանկ են արել:




























