Ֆիլիպինների Ալբուերի քաղաքապետ Ռոլանդո Էսպինոսան, որը կալանավորվել էր թմրանյութերի վաճառքին մասնակցելու համար, իր բանտախցում գնդակահարվել է: Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունից հայտարարել են, որ Էսպինոսան եւ նրա խցակիցն իրենք են հսկիչների հետ հրաձգություն սկսել, որոնք ցանկացել են խուցը խուզարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

 

Օգոստոսին Դուտերտեն հրապարակել էր 150 քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների ցուցակը, որոնք ենթադրաբար ընդգրկված են թմրանյութերի առեւտրի մեջ: Նրանց թվում է եղել Ալբուերի քաղաքապետը, որն իր կյանքի համար վախենալով ոստիկանություն էր ներկայացել խոստովանությամբ:

Հունիսին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նախագահը պատերազմ է հայտարարել թմրաբիզնեսին՝ խրախուսելով ենթադրյալ թմրավաճառների արտադատական սպանությունները: Պաշտոնական տվյալներով՝ արշավի ընթացքում զոհվել է 3,6 հազար մարդ: