Նոյեմբերի 5-ի առավոտյան ոստիկանությունը զանգ է ստացել այն մասին, որ Տալինի օդանավակայանում կարող է ռումբ լինել։ Օդանավակայանում գտնվող մարդիկ շտապ տարհանվել են։ Սակայն ստուգումները ցույց են տվել, որ դա կեղծ ահազանգ էր։

«Առավոտյան ժամը 9-ին ոստիկանություն է զանգահարել ռուսերեն խոսող մի տղամարդ ու ասել «Տալինի օդանավակայանում տեղադրված է ․․․», որից հետո զանգը ընդհատվել է»,- պատմել է Պիխյանսկի պրեֆեկտուրայի ներկայացուցիչը ERR պորտալին։

Զանգից հետո օդանավակայանից տարհանվել են մարդիկ,  ժամանակ են փրկարարներ ու ծառայողական շներ։ Ստուգումների արդյունքում որեւէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Առավոտյան ժամը տասին օդանավակայանը վերսկսել է նորմալ աշխատանքը։

Սա առաջին հաղորդագրությունը չէ Տալինի օդանավակայանում պայթուցիկ սարքերի մասին։ Հուլիսին ոստիկանությունը մեկ շաբաթ հերթապահել է օդանավակայանում։