Ռուսական կողմը իրավասու կլինի ԱՄՆ-ին մեղադրանքներ ներկայացնել, եթե ԱՄՆ-ն իրագործի քիբերհարձակումների մասին՝լրատվամիջոցներով հաղորդվող սպառնալիքները, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամերիկյան աշխատակազմի կողմից պաշտոնական արձագանքի բացակայությունը կնշանակի, որ ԱՄՆ-ում կա պետական քիբերահաբեկչություն, ու ամերիկյան լրատվամիջոցների միջոցով հաղորդվող սպառնալիքների իրագործման դեպքում Մոսվան իրավասու է Վաշինգթոնին համապատասխան մեղադրանք ներկայացնել»,- ասել է նա։ Զախարովան նաեւ հավելել է, որ Ռուսաստանը սպասում է իրավիճակի իրավական գնահատականին Սպիտակ տան ու Պետդեպարտամենտի կողմից։




























