Քլինթոնների Clinton Foundation ընտանեկան հիմնադրամը հաստատել է, որ Կատարից 1 մլն դոլար է նվեր ստացել, երբ Հիլարին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում ու այդ մասին չի տեղեկացրել Պետդեպարտամենտին, չնայած Հիլարին պարտավոր էր հայտնել օտար երկրների կառավարությունների կողմից հիմնադրամին փոխանցվող նոր կամ ավելացած նվիրատվությունների մասին, հայտնում է Reuters –ը։
Կատարի պաշտոնյաները այդ գումարը առաջարկել էին 2011-ին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի 65-ամյակի առթիվ տոնակատարություններ կազմակերպելու համար ու փորձել են մեկ տարի անց անձամբ հանդիպել պետքարտուղարի ամուսնու հետ ՝ նրան կտրոնը հանձնելու համար, այս մասին է վկայում Հիլարիի ընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի էլեկտրոնային նամակագրությունը։ Այդ նամակը՝ ի թիվս հազարավոր այլ նամակների, հրապարակվել է WikiLeaks–ում։
Մինչ 2009-ին պետքարտուղար դառնալը Քլինթոնը համաձայնագիր էր կնքել, որը սահմանում էր նրա ու նրա ընտանեկան հիմնադրամի հարաբերությունների նորմերը։ Այդ պայմանագիրը պետք է բարձրացեր թափանցիկությունը ու օգներ խուսափել կասկածներից, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը հարուստ դոնորներից է կախված։
Եթե օտար երկրի կառավարությունը ցանկանում է դոնոր դառնալ, կամ Կատարի նման «զգալիորեն ավելացնել» իրականացվող ծրագրերին ֆինանսական աջակցությունը՝ Քլինթոնը պարտավոր էր տեղեկացնել այդ մասին Պետդեպարտամենտում էթիկայի հարցերով զբաղվող չինովնիկներին ու սպասել նրանց հավանությանը։
Հոկտեմբերին հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել Կատարի դոնորական փոխանցումը։ Բայց այս շաբաթ հիմնադրամի ներկայացուցիչ Բրայան Կուկսթրան ընդունել է, որ հիմնադրամը 1 մլն դոլար նվեր է ընդունել Կատարից, բայց հրաժարվել է ասել՝ արդյոք կատարցի պաշտոնյաները ցանկալի արդյունքի հասել են Բիլ Քլինթոնի հետ հանդիպումից հետո։
Վաշինգթոնում Կատարի դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել այդ նվիրատվությունը։
Պետդեպարտամենտն ասում էր, որ չնայած իր պարտավորությանը՝ Հիլարին Քլինթոնը չի տեղեկացրել այդ նվիրատվության մասին։
Ըստ Clinton Foundation-ի կայքի, Կատարը մի քանի տարվա ընթացքում 1-5 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին։
ՀԻմնադրամը վստահեցնում է, որ օտար երկրներից նվիրատվություններ չի ընդունի եթե Քլինթոնը նախագահ ընտրվի։




























