4-ամյա Մանեն ի ծնե խուլ է, եւ ականջի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար ընտանիքին գումար է հարկավոր:
NEWS.am-ի հետ զրույցում երեխայի հայրը՝ Արմեն Հարությունյանը պատմեց, Հայաստանում նրան վիրահատել հնարավոր չէ։
«Ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, անհնար դարձավ Մանեի համար: Երեխայիս վիրահատությունն ու բուժումն արտերկրում կազմակերպելու համար մեզ 26 հազար եվրո է անհրաժեշտ»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ գումարի 21 հազար 500 եվրոն հավաքվել է, մնում է շատ փոքր մասը:
4-ամյա Մանեին օգնելու համար բացվել է հաշվեհամար պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամի անունով:
Ameria Bank
AMD ---1570020931340100
USD ----1570020931340101
EUR----1570020931340146
RUB----1570020931340158
ArCa ՝ 9051340207683433 (220341624454000 տերմինալով փոխանցելու դեպքում): Հնարավոր է գումար փոխանցել նաեւ հետեւյալ հղումով՝ https://www.gofundme.com/4mane
Մանեի հայրիկի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 094-86-82-00:

































