Երեւանի Նոր Նորք թաղամասում նոյեմբերի 2-ին տեղացած ձյան հետեւանքով ծառերի կոտրված ճյուղերը դեռ ընկած են մայթերին, իսկ պատկան մարմինները կարծես դա չեն նկատում:
NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը նոյեմբերի հինգին ֆիքսել է` ճյուղերն ընկած են փողոցներում եւ մայթերում, իսկ դրանք հավաքող աշխատողներ կամ հատուկ տեխնիկա չկա: Շատ մայթեր մի քանի օր է` անանցանելի են. եթե ցերեկը պարզ երեւում է, որ ճյուղեր կան ընկած, գիշերները անցորդները ստիպված են սեփական փորձով համոզվել` քայլել հնարավոր չէ:
Թե ինչ է մտածում Երեւանի քաղաքապետարանն ու իր ենթակայության տակ գտնվող կառույցը, պարզ չէ: Ըստ երեւույթին սպասում են` բնակիչները սեփական միջոցներով հավաքեն կոտրված ճյուղերը:































