Բասկերի ЕТА կազմակերպության առաջնորդներից մեկը, որը հետախուզման մեջ էր, նոյեմբերի 5-ին ձերբակալվել է Ֆրանսիայի հարավում: RFI-ի փոխանցմամբ՝ Միկել Իրաստորսայի ձերբակալության մասին հայտնել է Իսպանիայի ՆԳ նախարարությունը:
ЕТА-ի վերջին առաջնորդներից մեկի ձերբակալության գործողությունն անցկացրել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինությունը (DGSI)՝ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի համագործակցությամբ: Իսպանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է այլ ձերբակալությունների հնարավորության մասին: Ներկայումս, Միկել Իրաստորսայից բացի, ձերբակալվել է նաեւ ընտանեկան այն զույգը, որի տանը նա գտնվել է:
ЕТА-ն հիմնադրվել է 1959 թվականին: Համարվում է, որ Բասկերի երկրի եւ Նավարայի անկախության համար մղվող 40-ամյա պայքարի ընթացքում կազմակերպության անդամների ձեռքով զոհվել է 800-ից ավելի մարդ: 5 տարի առաջ կազմակերպությունը որոշել էր հրաժարվել բռնի գործողություններից, սակայն, ինչպես նախկինում, հրաժարվում է ինքնալուծարվել, ինչը պահանջում են Մադրիդն ու Փարիզը:




























