Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը, որ մասնակցելու է Երեւանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Առաջնության ընթացքում Հայաստանը ներկայացնելու են 55 կգ քաշային Դավիթ Մկրտչյանը, 60 կգ Տիգրան Վարոսյանը, 66 կգ Արթուր Երանոսյանը, 73 կգ Արտյոմ Բաղդասարյանը, 81 կգ Հայկ Համբարձումյանը, 90 կգ Կարեն Ջանոյանը, 100 կգ Գոռ Խորոդյանը եւ գերքաշային Արտուշ Մկրտչյանը:

Հայաստանից առաջնությանը մասնակցելու են նաեւ աղջիկներ Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (48 կգ), Ասյա Լալազարյանը (52 կգ), Արփի Հակոբյանը (57 կգ), Անի Ավագյանը (63 կգ) եւ Անի Իլիչյանը (70 կգ):