Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահպանել ինտրիգը. ի վերջո նա կանդամակցի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ:
Այսօր` նոյեմբերի 5-ին, Արցախ կատարած այցի ժամանակ լրագրողները կրկին վարչապետից հետաքրքրվել են` արդյո՞ք պատրաստվում է դառնալ ՀՀԿ-ական:
«Ես կհայտարարեմ, անպայման կհայտարարեմ: Եթե նման որոշում կայացնեմ, նաեւ մոտիվացիաս կներկայացնեմ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ մամուլը գրում է, որ առաջիկայում Կարեն Կարապետյանն անդամակցելու է ՀՀԿ-ին, իսկ արդեն նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ ընտրվելու է կուսակցության փոխնախագահ: Ասում են նաեւ, որ կուսակցությանն անդամակցության մասին վարչապետն անձամբ է հայտնելու հանրությանը:




























