ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի վստահված անձ Նիրա Թանդենը խորհուրդ է տվել Քլինթոնին ստիպել հարցազրույցից առաջ ինչ-որ մեկին ծեծել՝ լիցքաթափվելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում WikiLeaks-ում հրապարակված նամակը:
Ավելի վաղ Քլինթոնի շտաբում բազմիցս քննարկել են տեսախցիկների առջեւ թեկնածուի պահվածքը: Մասնավորապես, օգնականները Քլինթոնի ելույթներում ընդգծել են այն տեղերը, որտեղ նա պետք է ժպտա: Թանդենը նաեւ Պոդեստային գրել է, որ Late Night или Funny or Die ժամանցային շոուին մասնակցության ժամանակ Քլինթոնը «պետք է այնքան զվարճալի լինի, որքան մարդիկ նրան պատկերացնում են, իսկ նա մեկ-երկու գավաթ գինուց հետո իսկապես այդպիսին է»:
Հոկտեմբերի 8-ից WikiLeaks-ը հրապարակում է Քլինթոնի նախընտրական արշավի նախագահ Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրությունը: Օգտատերերին արդեն ավելի քան 50 հազար նամակ է հասանելի:




























