Ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, Արցախ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Ինչո՞ւ, որովհետեւ այդ տեխնոլոգիայի արդյունավետությունը շատ է, կտրուկ փոփոխություն անելու շանսը՝ մեծ: Գյուղատնտեսության ոլորտում մենք շատ երկար, ծանր աշխատանք պետք է անենք, որտեղ հիմնական խնդիրը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդուն ապահովելն է, որ իր ծախսերը հոգա: ՀՆԱ-ի մեջ կարո՞ղ է կտրուկ աճ ապահովել, ոչ: Ո՞ր ոլորտն է, որ կարող է ֆիշկա լինել, կտրուկ աճ տալ, ոլորտներից մեկը դա է»,- նշել է նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ երեքշաբթի պետք է հանդիպի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկի հետեւյալ բանաձեւը. բիզնեսը թելադրում է` իրենք ինչ է պետք, իսկ հայկական կողմն էլ ասում է, կարողությունները, բյուջեն բավարար են, թե՞ ոչ. «Ընդ որում, մենք շատ համարձակ առաջարկություն ենք արել՝ սկսած կադրերից, մենք պատրաստ ենք նաեւ կառավարումը տալ իրենց»: