ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման պետական գույքը վատնելու հետ կապված սկանդալի ֆոնին հայտարարել է, որ չի վախենում բանտարկությունից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ը:

«Ես շատ ժամանակ եմ անցկացրել բանտում: Չեմ վախենում բանտից, ես այնտեղ եղել եմ»,- ասել է Զուման: Նա Նելսոն Մանդելայի հետ 10 տարի բանտարկված է եղել Ռոբենեյլանդ կղզում:

Վերջին շրջանում իշխող կուսակցությունը ճնշումների է ենթարկվում ընդդիմության կողմից՝ կապված պետակա գույքը վատնելու սկանդալի հետ: 2014 թվականից ընդդիմությունը խափանում էր օրենսդիր ժողովի նիստերը՝ նախագահից պահանջելով փողերը վերադարձնել պետական գանձարան:

Զուման հերքում է մեղադրանքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 10-ին ՀԱՀ-ի խորհրդարանը քննարկելու է Զումային անվստահության քվե հայտնելու նախաձեռնությունը:

Զումայի նախագահության ժամկետն ավարտվում է 2019 թվականին: