Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում այժմ խոսել այն մասին, թե առաջիկա ընտրություններից հետո իրեն ինչ պաշտոնում է տեսնում։ Այսօր՝ նոյեմբերի 5-ին Արցախում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս պահին դրա մասին խոսելը կոռեկտ չի համարում։

«Ես իմ հարցազրույցներում մաքսիմալ անկեղծ եմ։ Համենայն դեպս, երբեւիցե սուտ չեմ ասում։ Իմ պաշտոնի վերաբերյալ. ես երազե՞լ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ լինել, ո՛չ, հիմա ցանկություն ունե՞մ օգտակար լինել, այո՛, անհագի՞ստ եմ մեր վաղվա օրվա համար, ինչպես ազգի մեծ մասը, այո՛։ Ժամանակը ցույց կտա, էֆեկտիվ կլինե՞նք, թե՞ չէ: Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ»,- ասել է վարչապետը։