Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններն անկում են ապրել վերջինի մեղքով:
«Ցավոք՝ Ուկրաինայում տեղի ունեցածի պատճառով, նախագահ Օբամայի վարչակազմի ջանքերի շնորհիվ, այդ հարաբերություններն անկում են ապրել»,- Իսրայելի Երկրորդ ալիքին տված հարցազրույցում ասել է Մեդվեդեւը:
«Անկեղծ ասած, երբ մենք սկսեցինք շփումները գործող վարչակազմի, ընտրված նախագահ Օբամայի հետ, չէի կարող պատկերացնել, որ դրանք նման աննախադեպ ցածր կետի կհասնեն»,- խոստովանել է Մեդվեդեւը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը «մեր մեղքն ու մեր ընտրությունը չեն»: «Մենք շահագրգռված ենք նորմալ հարաբերությունների հարցում»,- հայտարարել է նա:




























