Ճապոնիայի Հոկայդո կղզում առատ ձյան հետեւանքով խափանվել է ճեպընթաց գնացքների երթեւեկությունը, չեղարկվել են տասնյակ ներքին ավիաչվերթներ:

NHK-ի փոխանցմամբ՝ ձյան ծածկույթի բարձրությունը որոշ շրջաններում հասնում է 48 սմ-ի: Վերջին անգամ կղզում այդքան առատ ձյուն էր տեղացել 20 տարի առաջ, երբ տարածաշրջանում 20 սմ տեղումներ էին թափվել:

Վատ եղանակային պայմանները կարող են շարունակվել մի քանի օր: