Իրաքի Թիքրիթ քաղաքում ականապատ շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 9 մարդ, հայտնում է Reuters-ը:
Մահապարտն իրեն պայթեցրել էր քաղաքի մուտքի մոտ կիրակի առավոտյան: Քաղաքում պարեկային ժամ է սահմանվել, նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է հայտարարվել:
Թիքրիթից 50 կմ հեռավորության վրա՝ Սամմարա քաղաքում, մեկ այլ մահապարտ պայթեցրել էր շիական մզկիթներից մեկի մոտ կայանած մեքենան: Զոհվել է 2 մարդ:



























