Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի Բաբիտե ավանում շները հոշոտել են 5-ամյա աղջնակին:

ՌԵՆ TV-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական մաստիֆ ցեղատեսակի շներն ապրում էին երեխայի ընտանիքում: Ծնողները աղջկան եւ նրա 3-ամյա եղբորը տատիկի հետ թողել էին տանը: Տատն իր հերթին երեխաներին թողել էր իր մոր խնամքին եւ գնացել աշխատանքի: Տատուտատը երեխաների հետ փողոց էր դուրս եկել եւ մինչ մաքրում էր ձյունը, իսկ երեխանеրը ձնագնդի էին խաղում, ինչ-որ պահի շները հարձակվել էին աղջկա վրա: Ծեր կինը փորձել էր հետ մղել շներին, որոնք սկսել էին կծել երեխային, բայց չէր կարողացել: Երեխան մահացել էր նախքան շտապ օգնության ժամանելը:

Հարուցվել է քրեական գործ: