Բուլղարիայում նախագահական ընտրություններ են ընթանում:
Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ պատմության մեջ երկրի նախագահն ընտրվում է ուղիղ քվեարկությամբ, քաղաքացիների մասնակցությունը պարտադիր է:
Քվեաթերթիկների վրա 21 զույգ անուն կա (նախագահի եւ փոխնախագահի), սակայն մասնագետների կարծիքով հիմնական պայքարն ընթանալու է խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչեւայի եւ երկրի ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ Ռումեն Ռադեւի միջեւ, որին առաջադրել է սոցիալական կուսակցության ղեկավարած նախաձեռնողական հանձնաժողովը:
Հաղթանակի համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին:




























