ԱՄՆ Հարավային Կարոլինայի բնակիչը, որը մի քանի ամիս մի կնոջ շղթայած էր պահում բեռնատարի մեջ, խոստովանել է, որ 7 մարդու է սպանել:

NBC4-ի փոխանցմամբ՝ իրավապահները գյուղական տեղանքը խուզարկելիս հողամասերից մեկում բարձր թակոց էին լսել մետաղական պահեստի ներսից: Տեղի շերիֆի խոսքով՝ 30-ամյա Կալա Բրաունը կոնտեյների ներսում «շան նման շղթայված էր»: Նա այդպես մի քանի ամիս էր անցկացրել: Ոստիկանությունը կալանավորել է հողամասի սեփականատեր Թոդ Քոլհեփին: Կնոջ ցուցմունքի համաձայն՝ հողամասում, հնարավոր է, 4 կնոջ մարմին է թաղված: Հարցաքննության ժամանակ Քոլհեփը խոստովանել է, որ 7 մարդու է սպանել, այդ թվում՝ Բրաունի ընկեորջը:

Պաշտոնապես նրան մեղադրանք է ներկայացվել միայն առեւանգման համար, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ մեղադրանքները դեռ կավելանան: