Գերմանիայի ՆԳՆ-ն առաջարկում է Միջերկրական ծովում փրկած ներգաղթյալներին Աֆրիկա ուղարկել: Այս մասին Welt am Sonntag-ին հայտնել է նախարարության ներկայացուցիչը:

«Մեր նպատակն է անիմաստ դարձնել ներգաղթյալների ապօրինի տեղափոխությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը, եւ նրանց հեռու պահել կյանքի համար վտանգավոր՝ Միջերկրական ծովով ճանապարհորդելուց»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Նախարարությունը հույս է հայտնել, որ եթե այդ նախաձեռնությունը հավանություն ստանա, միգրանտները շուտով կհասկանան, որ նման վտանգավոր ձեռնարկումներն անիմաստ են: