Եթե Հիլարի Քլինթոնը դառնա ԱՄՆ նախագահ, Բալկանյան երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները հավանաբար կտուժեն: Այս մասին Sputnik –ի հետ զրույցում ասել է «Սերբիայի ժողովրդավարական կուսակցություն»-«Դռներ»-ի առաջնորդ Բոշկո Օբդարովիչը:
«Միակ բանը, որում կարելի է վստահ լինել այն է, որ Քլինթոնը երբեք բարեկամական հարաբերություններ չի վարի Բալկանների, հատկապես Սերբիայի հետ: Նա միջազգային ընկերությունների եւ ԱՄՆ ռազմարդյունաբերության վառ ներկայացուցիչ է եւ կշարունակի այս տարածաշրջանը դիտարկել որպես կարեւոր աշխարհաքաղաքական եւ ռազմավարական դիրք Ռուսաստանի շահերի դեմ»,- կարծում է Օբրադովիչը:
Նրա խոսքով՝ Քլինթոնը հավատարիմ է ԱՄՆ բացառիկության քաղաքականությանը, ինչը նաեւ ԱՄՆ-ին թույլ է տալիս ռազմական միջամտություններ թույլ տալ, սպառնալ եւ շանտաժի ենթարկել այլ երկրների՝ անտեսելով միջազգային իրավունքը: Քաղաքական գործիչը նշել է, որ Սերբիան «երբեք չի մոռանա Քլինթոնի եւ նրա ամուսնու՝ Բիլ Քլինթոնի դերը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Սերբիայի ռմբակոծության եւ այպսես կոչված անկախ Կոսովոյի տեսքով քրեական ձեռնարկություն ստեղծելու գործում»:




























