Ավստրիայում վարորդը պատահաբար մեքենայի տակ է գցել կացնասպան-ծաղրածուի հագուստով զվարճասերին:
«Դնի» կայքի փոխանցմամբ՝ Ավստրիայի Քլագենֆուրթ քաղաքում ավտոմեքենան հարվածել էր 20-ամյա տղամարդուն, որն անսպասելի դուրս էր եկել ճանապարհի վրա՝ ծաղրածուի դիմակով եւ կացինով: Վարորդը կորցրել էր ղեկի կառաավարումը եւ վրաերթի ենթարկել վայ-զվարճասերին: 19-ամյա վարորդը դիմել էր փախուստի՝ կարծելով, թե ծաղրածուն ուզում է հարձակվել իր վրա: Հեռանալով անվտանգ հեռավորության վրա՝ նա ոստիկանություն էր զանգել:
Ոստիկանությունից հայտնել են, որ ծաղրածուն թեթեւ վնասվածքներ է ստացել: Հայտնի է նաեւ, որ ծաղրածուն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Նշենք, որ Եվրոպայում վերջին ժամանակներս տարածում է ստանում ծաղրածուի դիմակով անձանց կողմից մարդկանց վրա հարձակումների դեպքերը:


























