ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Դիլիջան, Իջեւան քաղաքներում՝ թույլ մառախուղ: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: