WikiLeaks կայքն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի 8263 էլեկտրոնային նամակ է հրապարակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Սա Հանձնաժողովի՝ կայքում հրապարակված նամակների երկրորդ հատվածն է: Առաջին խումբը ցանցում հայտնվել էր հուլիսի 22-ին. այն ժամանակ հրապարակվել էր կուսակցության Ազգային հանձնաժողովի ղեկավարության 19.252 նամակ եւ 8034 հավելված:

Հոկտեմբերի 8-ից կայքը հատվածաբար հրապարակում է նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրությունը:

Հոկտեմբերի սկզբին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամրջի ընթացքում խոստացել էր մինչեւ այս տարեվերջ «զգալի տվյալներ» հրապարակել երեք երկրների կառավարությունների եւ ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ: