ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի զինվորականների մի մասը ծառայության ուժեղացված ռեժիմի կանցնեն՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ակտիվության: Այս մասին նա հայտնել է բրիտանական The Times-ին տված հարցազրույցում:

«Մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչպես է Եվրոպայում քարոզչությունն օգտագործում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, եւ հենց սա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն ի պատասխան արձագանքում է»,- հայտարարել է Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր ռազմական ներուժն ավելացնում է տարիներ շարունակ եւ «մի շարք ասպեկտներում ավելի ու ավելի գործուն է դառնում»: Ի պատասխան, ըստ դաշինքի ղեկավարի, ՆԱՏՕ-ն կարձագանքի «սառը պատերազմի» ավարտից ի վեր հավաքական անվտանգության ամենազգալի ուժեղացմամբ:

Ըստ Gazeta-ի՝ նա, միաժամանակ, ընդգծել է, որ շատ կարեւոր է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերի պահպանումը: