Վիետնամում ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել, եւս 6-ն անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Մի քանի օր շարունակ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել ափերից: Աղետի գոտում է հայտնվել 12 նահանգ: Ավելի քան 200 տուն քանդվել է, եւս 40 հազարը՝ ամբողջությամբ կամ մասամբ հեղեղվել, հազարավոր մարդիկ տարհանվել են: Երկրի գյուղնախարարության տվյալներով՝ ավելի քան 40 հազար գլուխ անասուն է մահացել:

Սա վերջին ամիսների ընթացքում երկրորդ խոշոր ջրհեղեղն է Վիետնամում: Հոկտեմբերին հորդառատ անձրեւների եւ ափերից գետերի դուրս գալու հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, շուրջ 100 հազար տուն հեղեղվել է: