WikiLeaks-ը ցանցահենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նամակագրության հրապարակումից հետո: Այս մասին ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

«WikiLeaks-ի սերվերները այս պահին զանգվածային նպատակամղված DdoS հարձակման տակ են»,- ասել են WikiLeaks-ից եւ հավելել, որ դա տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նամակագրության 2-րդ բաժինը հրապարակելուց հետո: Հրապարակվել էր մոտ 8,3 հազար նոր նամակ: