ԱՄՆ Դելավերի նահանգում դդումներ նետելու մրցույթի ժամանակ 2 մարդ է տուժել, հայտնում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կիրակի Punkin Chunkin մրցույթի ժամանակ պայթել է օդային թնդանոթը, որն օգտագործվում է դդումներ կրակելու համար: Մեխանիզմի մնացորդները ընկել են մարդկանց վրա:

Դեմքի եւ գլխի վիրավորում ստացած 39-ամյա կինը հոսպիտաlացվել է: Նրա վիճակը գնահատվում է կրիտիկական: Եվս մեկ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը: