Հայրենակիցների նկատմամբ ապշեցուցիչ հոգատարություն են դրսեւորել Ադրբեջանի չինովնիկները։

minval.az-ի փոխանցմամբ պարտքերի պատճառով անջատել են Ագսուինի շրջանային կենտրոնական հիվանդանոցի էլեկտրամատակարարումը։

Էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է չորրորդ օրը, այն բանից հետո երբ վճարվել է պարտքի մի մասը՝ 5 հազար մանաթի չափով։ Եթե մինչեւ նոյեմբերի 25-ը չվճարվի եւս 10 հազար մանաթ, էլեկտրականությունը նորից կանջատեն։

«Մենք վերահսկողության տակ ենք պահում հիվանդներին, որպեսզի բարդացումներ չլինեն։ Սակայն հայտնի չէ, թե ով է պատասխան տալու բարդացումների ու մահվան դեպքերի համար։ Առայժմ ոչ մի պաշտոնական կառույց մեզ չի պատասխանել»,- նշել են հիվանդանոցից։