18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն  վարչական պատասխանատվության։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  անդրադարձել է նաեւ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ  տուգանք  սահմանելուն:

Ըստ այդմ՝ աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարվել է առեւտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին:  Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ: