ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության օրակարգը եւ համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը եւ մի շարք նախագծերի իրացումը:
Վիգեն Սարգսյանը հատկապես կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:




























