Ամերիկյան CNBC արբանյակային հեռուստաալիքի զբոսաշրջային բլոգը ամերիկացիներին առաջարկել է այն երկրների ցանկը, ուր կարելի է տեղափոխվել ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո։
Հեղինակների կարծիքով կարեւոր չէ, Թրամփը կհաղթի, թե Քլինթոնը, միշտ կան տաք ու էժան երկրներ, որոնք ԱՄՆ-ից հեռու չեն ու որտեղ կարելի է թաքնվել «քաղաքական աղմուկից»։
Այդ երկրների ցանկում են Մեքսիկան, Պանաման, Կոստա Ռիկան, Էկվադորը ու Կոլումբիան։
Հոդվածում նշվում է, որ առնվազն 23 ամերիկացի հանրահայտ դեմքեր ասել են, որ մտադիր են լքել ԱՄՆ-ն, եթե ընտրությունների արդյունքները չգոհացնեն իրենց։




























