Նոյեմբերի 8-ից մայրաքաղաքի որոշակի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 8-ից մեկ շաբաթ երթեւեկության համար մասնակիորեն կփակվի Արշակունյաց պողոտա, Նորագավիթ 1-ին փողոցի հատման վայրից մինչեւ Շիրակի փողոց ընկած հատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում են ձեր ներողամտությունը:




























