«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Լենինականի, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյանի` Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի.

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Մարտիկյան, Օտյան, Ռ. Մելիքյան, Մ. Գոշի, Վանտյան, Հովնաթանի, Տիտովի, Գագարինի, Շրջանային, Մալաթիայի, Դուրյան, Միքայելյան, Ի. Օրու, Դ.Վարուժանի, Մանուկյան, Մամիկոնյան, Ջամբուլի, Միրաքյան փողոցների, Տիչինայի, Ծերենցի, Ջիվանու, Մեծարենցի փողոցների` իրենց նրբանցքներով, Շահումյանի 1-ին, 16-րդ, 17-րդ, 18-րդ փողոցների, Շահումյանի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` իրենց նրբանցքներով, Շահումյանի 14-րդ փողոցի եւ 1-ին նրբանցքի, «Նոյ» եւ «Մուշ» թաղամասերի, «Եռաբլուր» պանթեոնի,

• Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,

• Կոտայքի մարզի` Զովունի, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Գետամեջ, Պտղնի, Նոր Հաճն համայնքների, Արգել եւ Պտղնու գյուղերի ամառանոցների, Երեւան-Սեւան մայրուղու «Արծվի» հուշարձանից մինչեւ Երեւան հատվածի հանրային բաժանորդների, Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասի, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի, «Արզնի» առողջարանի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: