Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը ԿԸՀ-ին հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։
Ռուլոֆսը երկրորդ համարն էր «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ցուցակում։ Նա պատգամավոր է դարձել այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՄԱՇ կուսակցությունը 27 տեղ է ստացել Վրաստանի խորհրդարանում։ «Սանդրա Ռուլոֆսը մեզ հայտնել է իր մտադրության մասին։ Վարստանի ԿԸՀ-ն իրավասու չէ պատգամավորներին հանել իրենց պաշտոններից, դա պետք է անի խորհրդարանը ՝ գումարվելուց հետո։ ԿԸՀ-ն խորհրդարանին կներկայացնի միայն նրա իրավահաջորդի ազգանունը»,- «Նովոստի Վրաստանին» հայտնել են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով Ռուլոֆսի տեղը խորհրդարանում կզբաղեցնի կուսակցության ցուցակում 28-րդ տեղը զբաղեցնող՝ Կախեթիայի նախկին նահանգապետ Գեորգի Գվինիաշվիլին։




























