Նիդերլանդների քաղաքացին, ում կասկածում են աֆրիկական արմատներով բելգիացուն աչքից զրկելու մեջ, ձերբակալվել է Բրյուսելում: Այս մասին հայտնում է Contact-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի Իկսել կոմունայում կիրակի գիշերը տեղի ունեցած կռվի ժամանակ անհայտ անձը հանել է Աֆրիկայի ծագում ունեցող քաղաքացու աչքը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Բելգիայի մայրաքաղաքում արդի քրեագիտության պատմության մեջ նման դաժանության հանցագործություն առաջին անգամ է կատարվել: Տուժողը ողջ է մնացել պատահական անցորդի շնորհիվ, որը շտապ օգնություն է կանչել: Հանցագործության վայրում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու հանված երկու աչքերը:
Հաղորդվում է, որ 33-ամյա կասկածյալը ձերբակալվել է հիվանդանոցում, որտեղ կռվի ժամանակ ստացած վնասվածքների հետ կապված բուժօգնության էր դիմել: Տղամարդն արդեն խոստովանել է, որ տուժողի հետ բախմանը մասնակցել է, բայց պնդում է, թե չի հիշում՝ ինչպես է նրա աչքերը հանել: Վարկածներից մեկի համաձայն՝ կատարվածը միջցեղային հիմքով հաշվեհարդարի հետեւանք է: Չի հաղորդվում՝ արդյոք ձերբակալվածը եւս ծագումով Աֆրիկայից է:




























