Նոյեմբերի 8-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը, ավելի քան 5 հազար ոստիկաններ պարեկային ծառայություն կիրականացնեն Նյու Յորքի փողոցներում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տեղական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Կառլոս Գոմեսը:

Նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցների թիվը կրկնակի ավելի է, քան եղել է նախորդ ընտրությունների ժամանակ: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները նախապատրաստված են ցանկացած իրավիճակի առաջացմանը: