Մեխիկո մեկնող Aeromexico ավիաընկերության օդանավի ուղեւորները սրահում օձ են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել օդում: Հաղորդվում է, որ սողունը սրահ է մտել ուղեբեռների հատվածից, որը տեղակայված է նստատեղերի տակ: Սրահում օձի հայտնվելը ուղեւորների շրջանում խուճապ չի առաջացրել: Նրանք սողունին բռնել են ուղեկցորդի տված ծածկոցի միջոցով:

Օդանավը առաջնահերթ վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել, վայրէջքից հետո սողունին փոխանցել են անասնաբուժական վերահսկողության աշխատակիցներին: Aeromexico-ից խոստացել են պարզել, թե ինչպես է սողունը հայտնվել օդանավում: