2009թ. առաջին յոթ ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը է 458.3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2009թ. հունվար-հուլիսին, կազմել է 707,9 մլրդ դրամ կամ 2 միլիարդ, 13 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը կազմել է 124,8 մլրդ դրամ կամ 352,2 մլն դոլար, ներմուծումը` 583,1 մլրդ դրամ կամ 1 միլիարդ 661 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է՝ 458.3 մլրդ դրամով կամ 1 միլիարդ 309.0 մլն դոլարով: