Մոսկվան հետեւում է ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես մյուս կարեւոր իրադարձություններին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կրեմլն ունի իր օրակարգը: Մենք հետեւողականորեն զբաղվում ենք դրանով, դա է կարեւորը: Անխոս, ԱՄՆ նախագահի ընտրությունը կարեւոր իրադարձություն է, որին մենք, իհարկե, հետեւում ենք մյուս միջազգային իրադարձությունների հետ մեկտեղ»,- ասել է նա: