«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցրել է հարցեր եւ ինքն էլ պատասխանել դրանց:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր` իմ ծննդյան 48-րդտարեդարձի օրը, ցանկանում եմ անել հայտարարություն մի շարքհարցերի շուրջ, որին սպասում ենշատերը: Նախ ինչո՞ւ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ:
Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաեւ հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:
Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության, գիտության, մշակույթիոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով եւ այլ բազում դրական գործերայդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին:
Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվե՞լ է արդյոք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ եւ իմ քաղաքական թիմիհրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, եւ շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները միշտ պե՞տք է մնան ընդդիմադիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում կարո՞ղ են դառնալ իշխանություն, իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:
Ընդդիմադիր ո՞ւժ է այսօր «Հայկական վերածնունդը» , միանշանակ` այո, ծայրահեղական ո՞ւժ է ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ` ոչ: Կարո՞ղ ենք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների եւ վենդետաների, ապստամբության եւ արյունոտ հեղափոխության,միանշանակ` ոչ:
2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության եւ առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության եւ որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք հետընտրական դաշինքների, միանշանակ` այո:Այսքանը մեր տեսակի եւ դիրքորոշումների մասին:
Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները՝ հուշագրի ոգուն համապատասխան եւ քվեարկել ՔրիստՄարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով եւ քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետեւողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից:
Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել եւամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա եւ իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա`ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այսհարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերեւս արժե:
Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն գոնե մեր քաղաքական թիմի մասով: Կունենամ քննադատողներ,միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո: Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ եւ մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակգտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին եւ իմ անողոք քննադատներին եւ իմ համախոհներին եւ մեր բոլոր հայրենակիցներին:




























