Խոշորագույն ամերիկյան պարբերականների էլեկտրոնային տարբերակներն անվճար կլինեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում, հայտնում է RIA Novosti-ն:

Ինտերնետ օգտատերերի համար հասանելի կլինեն Washington Post, New York Times եւ Los Angeles Times թերթերը: WP-ը նոյեմբերի 8-ին մեկ օրով անվճար է դարձել: NYT-ը երեք օր անվճար հասանելիություն կապահովի, իսկ LAT-ը՝ մի ամբողջ շաբաթ:

«Անկախ լրագրությունը կարեւոր է ժողովրդավարության համար, եւ ես հավատում եմ, որ եկել է լավագույն ժամանակը ցուցադրել օրիգինալ լրագրությունը, որը NYT-ը ստեղծում է ամեն օր»,- ասել է թերթի հրատարակիչ Արթուր Սուլցբերգեր կրտսերը:

Wall Street Journal եւ Financial Times հեղինակավոր պարբերականները անվճար հասանելիություն չեն ապահովի: