ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը նվաստացուցիչ է կարծում իր իսկ օգտին քվեարկելը: CNN-ի հարցին ի պատասխան, թե ինչ է նա զգում իր իսկ օգտին քվեարկելով՝ Քլինթոնն ասաց. «Դա ամենաստորացուցիչ զգացումն էր, քանի որ ես գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, եւ որ շատ մարդիկ հույսեր են կապում այս ընտրությունների հետ, ինչ են դրանք նշանակում մեր երկրի համար: Ես կանեմ ամեն բան հաղթանակի դեպքում հաջողության հասնելու համար»:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, պատասխանելով հարցին, թե ինչ է ինքն զգում քաղաքական գործչի ամուսնու կարգավիճակում, ասել է, որ մի քանի տարի շարունակ զգացել է, թե դա ինչ բան է: «Ես 15-ամյա փորձ ունեմ»,- ասել է նա:




























