ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին՝ արդյոք կճանաչի ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփն ասել էր, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կեղծված են լինելու։

FoxNews -ին տված հեռախոսային հարցազրույցում Թրամփը նշել է, որ պետք է հասկանա, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ «Մենք կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում այսօր։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, ու մենք անհանգստության առիթ չենք ունենա։ Հույս ունեմ՝ մենք կհաղթենք»,- ասել է նա։