ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին ՝ Էրիկը, խախտել է Նյու Յորք նահանգի օրենքը՝ իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրելով ընտրական քվեաթերթիկի լուսանկարը։
«Անհավանական պատիվ է քվեարկել սեփական հորդ օգտին։ Նա այնքան շատ բան է արել ԱՄՆ-ի համար»,- գրել էր Էրիկ Թրամփը, փոխանցում է CNBC–ը։
Սակայն մի քանի ժամ հետո, ստանալով նախազգուշացում այն մասին, որ նա իր հրապարակումով խախտել է օրենքը, Էրիկը ջնջել է լուսանկարը։




























